211652_close_icon
views-count2714 դիտում article-date 22:14 28-02-2018

Առողջապահության նախարարությունը անվճար դեղերի ցանկը կրճատում է. Aravot.am

Հունվարի 1-ից բնակչության խոցելի խմբերին հասանելիք անվճար որոշ դեղորայք պոլիկլինիկաներն այլեւս չեն տրամադրում իրենց հիվանդներին: Քաղաքացիները վրդովված են, տարիներ շարունակ իրենց պոլիկլինիկաներում ստանում էին մի շարք դեղեր, սակայն հունվարի 1-ից ստիպված են դրանք ձեռք բերել, իսկ թոշակառուներն էլ ստիպված են իրենց չնչին թոշակից մեծ մասը հատկացնել այդ դեղերի համար: Aravot.am-ի հետ զրույցում 2-րդ կարգի հաշմանդամ, 78 ամյա Աիդա Սուքիասյանն ասաց, որ ինքը «Կառլեն Եսայանի» անվան պոլիկլինիկայից անժամկետ ու անվճար որոշ դեղեր էր ստանում. «Գնացի պոլիկլինիկա, որ «պրեդուկտրիմ» ու «պրեստանս» դեղերս ստանամ, պարզվեց էլ չեմ կարող անվճար ստանալ: Պոլիկլինիկայում ասում են, որ դրանք անվճարի ցանկից հանում են: Բայց հիմա մենք ի վիճակի չենք գնենք էդ դեղերը: 44 հազար դրամ թոշակ եմ ստանում, էդ երկու դեղն ինձ վրա ամիսը 12 հազար դրամ կնստի, ես ո՞նց առնեմ դրանք: Ու հե՛նց թանկ դեղերն են հանում ցանկից: Հայկական արտադրության «ամնոդիպին» էին նշանակել, բայց սա էլ խմելուց հետո ոտքերս այտուցվեցին, փոխեցին էդ մյուս դեղը նշանակեցին: Ամեն անգամ գնում էի պոլիկլինիկա, կարդիոլոգը գրում էր, հետո տնօրենը ստորագրում էր ու բուժքրոջից ստանում էի դեղերը: Ես չեմ հասկանում, թոշակառուներին, էն էլ՝ հաշմանդամ, կարելի՞ է սենց վերաբերվել»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/28/939967/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր