211652_close_icon
views-count82575 դիտում article-date 19:27 27-02-2018

Կարեն Կարապետյանի սանիկը, ով ազատվել էր Տաշիրի ոստիկանապետի պաշտոնից, նշանակվել է Վանաձորի բանտապետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով Արտակ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված պաշտոնի նշանակվելը, Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության համակարգում և վերջին տարիներին եղել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ, կոչումով՝ Ոստիկանության փոխգնդապետ է: Նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, իր դումումի համաձայն, ազատվել Ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հարսանիքի քավորը Տաշիրից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանն է:

Նմանատիպ նյութեր