Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Թադևոսյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի [url=https://www.e-gov.am/decrees/]նոր որոշմամբ[/url] Գագիկ Թադևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արման Խաչատրյանը և Բորիս Դեմիրխանյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններին: