211652_close_icon
views-count3069 դիտում article-date 23:05 26-02-2018

Բարձրացվում է քաղպաշտպանության պատրաստվածությունը. ԱԻՆ

ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը ս/թ փետրվարի 20-23-ն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն: ՓԾ աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանի գլխավորությամբ հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան համայնքների, ինչպես նաև Կապանի բժշկական կենտրոն, Գորիսի բժշկական կենտրոն և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունների քաղաքացիական պաշտպանության խնդիրներին արձագանքելու պատրաստվածությունը: Մարզի համայնքներին և կազմակերպություններին ցուցաբերվել է մեթոդական և գործնական օգնություն՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքների ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր