211652_close_icon
views-count4539 դիտում article-date 13:45 13-06-2017

Սահմանամերձ համայնքներում բարձրացվում է երեխաների անվտանգության մակարդակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքացիական պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: Օրերս Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջանքերով և Ճամաբարակի քաղաքապետի աջակցությամբ կառուցվել է թաքստոց: Այն նախատեսված է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքում սահմանամերձ համայնքի երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Թաքստոցում կարող է պատսպարվել առավելագույնը 20 մարդ: Սահմանամերձ համայնքներում թաքստոցների կառուցման նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ: Մոտ ապագայում նմանօրինակ թաքստոց կկառուցվի նաև մարզի մյուս սահմանամերձ համայնքում՝ Վահան գյուղում: Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը և Վահան գյուղը սահմանամերձ համայնքներ են, որոնք բարձրլեռնային են և ունեն ծովի մակարդակից շուրջ 2000 մ բարձրություն: Ճամբարակում գործում է չորս միջնակարգ դպրոց, որից երեքը` հիմնական և մեկը` ավագ: Ճամբարակն ունի մեկ մարզադպրոց և 2 մսուր-մանկապարտեզ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր