3487 դիտում
18:49 26-02-2018
Տրանսպորտի նախարարը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։
Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական միջոցառումն է։
Համաժողովի աշխատանքներին ներկա են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ:
Փետրվարի 26-ից մարտի 1-ն անցկացվող համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված բջջային կապի ոլորտի զարգացման, բջջային լայնաշերտ կապի քաղաքականության, ոլորտի հատուկ կարգավորման հիմնախնդիրների, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։
«GSMA» նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ ոլորտի նորամուծությունների, դրանց կիրառման համար անհրաժեշտ պայմանների, մի շարք այլ հարցերի շուրջ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
8004 դիտում
13:59 29-06-2021
Հայկ Չոբանյանը հանդիպել է «GSMA» փոխնախագահ Դանիել Պատակիի հետ
1010 դիտում
17:44 02-03-2017
Տրանսպորտի նախարարը Բարսելոնայում հանդիպել է «HUAWEI»-ի ղեկավար կազմի հետ
5512 դիտում
17:13 04-09-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին
Այս բաժնից
478 դիտում
20:40 07-05-2024
Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը
397 դիտում
19:59 07-05-2024
Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը․ Մետաքսե Հակոբյան