211652_close_icon
views-count1010 դիտում article-date 17:44 02-03-2017

Տրանսպորտի նախարարը Բարսելոնայում հանդիպել է «HUAWEI»-ի ղեկավար կազմի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei technologies) ընկերության ղեկավարման խորհրդի գործադիր տնօրեն Վիլիամ Հուի և «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ Ցաո Չուի հետ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության միջև փետրվարի 13-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը քննարկել են «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ մանրամասներ: Ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են նախագծի շուրջ իրենց լուծումները և ֆունկցիոնալ հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախարարին են ներկայացվել Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության ուղղությունները, ընթացիկ ծրագրերը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր