211652_close_icon
views-count80750 դիտում article-date 19:51 24-02-2018

Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է 44-ամյա տաքսիստի կախված դի

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Արմեն Օրդակյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս պահին դեպքի վայրում հսկողություն են իրականացնում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Գ.-ն ամուսնացած էր, և աշխատում էր որպես տաքսու վարորդ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր