211652_close_icon
views-count15538 դիտում article-date 21:51 26-07-2023

Ողբերգական դեպք Էջմիածնում. ավտոտնակում հայտնաբերվել է նախկինում մի քանի անգամ դատապարտված, վերջերս ՌԴ-ից Հայաստան վերադարձած 46-ամյա տղամարդու կախված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն եւ Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը եւ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Միքայելյանը:

Ահազանգով ժամանել են նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը եւ նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 43 հասցեում գտնվող ավտոտնակում՝ առաստաղից ռեզինե պարանով կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ, 46-ամյա Արշավիր Ա.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արշավիր Ա.-ն շաբաթներ առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան եւ նա մի շարք ​անգամներ տարբեր հանցագործությունների համար եղել է դատապարտված:

Լուսանկարները՝ ​ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր