36262 դիտում
20:11 24-02-2018
Կարեն Կարապետյան. Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն երեք լեզու իմանա՝ ոչ թե որովհետև դա մոդայիկ է, այլ դա դառնալու է խիստ անհրաժեշտ. ՖՈՏՈՇԱՐՔ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017 թ. կատարված աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 103.8 տոկոս:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 146 մլրդ 408.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 98.6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.8 տոկոս:
Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900.0 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 115.8 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.7 տոկոս:
Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785.4 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 106.0 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4.3 տոկոս: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 94.7 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2.8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214.7 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 115.5 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս:
Հաստատվել է 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը և ամբողջությամբ պատրաստ է 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018 թ. ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից Լոռու մարզում ընթացիկ տարում նախատեսվող ներդրումային ծրագրերը:
Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը, այն է՝ ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։
Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մարզի համայնքների բյուջեներով 2017 թ. նախատեսված մուտքերն ապահովվել են 96.6 տոկոսով, կամ նախատեսված 7333.3 մլն դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086.7 մլն դրամ: 2016 թ. համեմատ սեփական եկամուտների կատարողականն ավելացել է 11.1 տոկոսով. Մարզպետը նշել է, որ 100 տոկոսանոց հավաքագրում չի հաջողվել արձանագրել հողի հարկի մասով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականատերերի հանրապետությունից բացակայելու հանգամանքով: Վարչապետն ընդգծել է, որ պետք է հարցը կարգավորել և հանձնարարել է ներկայացնել լուծումներ:
Շինարարության մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2016 թ. շինթույլտվությունների թիվը կազմել է 114, 2017 թ.՝ 212, նոր իրականացված շինարարության ծավալը կազմել է 29686 քմ՝ 2016 թ. 17380 քմ դիմաց: 2018 թ. համար վարչապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել տրվող շինթույլտվությունների տրամադրման քանակը և շինարարության ծավալը՝ կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումը.
«2017 թ. շինթույլտվությունների քանակը ձեզ մոտավորապես պետք է հուշի, թե 2018 թ. որքան շինարարություն եք ունենալու ծավալային հաշվարկով: Հիմա մենք համատիրությունների վերաբերյալ օրենք ենք պատրաստում և նոր ինստիտուտ ենք ներդնում, որին պետք է ակտիվ մասնակցել: Մենք ցանկանում ենք նաև դրանով արդյունավետ կառավարիչների ինստիտուտ ձևավորել»:
«Մաքուր Հայաստան» ծրագրի կատարման ամսով զեկուցվել է, որ մարզի համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ինքնածախսածածկման եղանակով կատարելու և անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովելու նպատակով մարզի բոլոր համայնքներում, բացի շատ փոքր համայնքներից, առաջարկվել է նախատեսել աղբահանության գծով վարձավճարներ և ապահովել դրանց գանձումը:
Ըստ համայնքների կողմից ներկայացված 2018 թ. բյուջեների՝ աղբահանության գծով վարձավճարները նախատեսվել է 327.3 մլն դրամ, 2017 թ. նախատեսված 241.9 մլն դրամի կամ փաստացի 226.2 մլն դրամի դիմաց: Նախատեսվել է աճ՝ 2017 թ. պլանի նկատմամբ 35.3 տոկոս, իսկ փաստացիի նկատմամբ՝ 44.7 տոկոս:
Վարչապետը Կարապետյանը նշել է, որ աղբահանության մուտքերի և ծախսերի մասով 2018 թ. նպատակադրված ցուցանիշները պետք է համաչափ լինեն. «Աղբահանության բյուջեն պետք է բալանսավորված լինի, և վարձավճարներից ակնկալվող մուտքերն ու բյուջեով նախատեսված ծախսերը պետք է համարժեք լինեն:
Եթե մարզի բոլոր համայնքապետերը կարողանան այս ոճով աշխատել, մենք սուբսիդիան կշարունակենք տալ այնքան, որքան տալիս ենք և կկարողանանք աղբահանությունն արդյունավետ կազմակերպել: Հաջորդ շաբաթ վերանայում եք բոլոր համայնքների բյուջեները, աղբահանության մուտքերը պետք է ավելի շատ լինեն, քան ծախսերը: Ձեր նշաձողը դնում եք ու կատարում եք»:
Անդրադառնալով մարզում ճանապարհաշինության հարցին՝ վարչապետը Լոռու մարզի ղեկավարությանը և համայնքապետերին առաջարկել է ուսումնասիրել և ներկայացնել միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ առաջարկություններ՝ պետություն-համայնք համատեղ ջանքերով իրականացնելու հեռանկարով:
«2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձևավորենք: Ամեն վարչություն հստակ պետք է իմանա իր ծրագիրը, վիճակագրությունը, հստակ պետք է ախտորոշած լինի իր խնդիրները: Եթե քաղաքաշինության հետ է կապված, բոլոր համայնքներում շինթույլտվությունների տրամադրման կարգերը պետք է մաքսիմալ պարզեցված լինեն, մաքսիմալ պոտենցիալ ներդրողի համար հասկանալի լինեն: Դուք պետք է հետևեք խոչընդոտ, պրոբլեմ տեղերում կա, թե ոչ, նաև պետք է հետևեք, որ մենք աստիճանաբար պետք է գոտիավորում անենք, մանավանդ մեծ քաղաքների համար»:
Գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գյուղատնտեսական վարելահողերի ծավալը 42000 հա է, օգտագործվում է 30000-33000 հա-ն, և ոռոգման ցանցի վատ վիճակի պատճառով կա ընդամենը 9000 հա ոռոգելի հողատարածք: Վարչապետ Կարապետյանը համայնքապետերին առաջարկել է դիտարկել այն տարբերակը, որ եթե պոտենցիալ ներդրողն իր բիզնես ծրագրով լուծում է որևէ համայնքի ջրամատակարարման հարցը, ապա կարելի է քննարկել չօգտագործվող հողատարածքի որևէ մասը ներդրողին տրամադրելու հնարավորությունները:
Նշվել է, որ 2017 թ. պետական աջակցության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 30-ը: Վարչապետը հանձնարարել է գույքագրել, թե մարզում տեխնիկայի ընդհանուր պահանջարկը որքան է կազմում և քանի միավոր է անհրաժեշտ՝ գյուղատնտեսական շուկան զարգացնելու համար և դրա հիման վրա մշակել ծրագիր:
Մարզում կա 5 հա ջերմոցային տնտեսություն, 10 հա ոռոգվում է կաթիլային համակարգով, իսկ 2018 թ. ծրագրվում է կաթիլային համակարգով ոռոգել մոտ 60 հա հողատարածք և հիմնել ևս 2 ջերմոցային տնտեսություն: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որ համայնքում որ ոլորտի զարգացումն է առավել նպաստավոր և ըստ համայնքների գոտիավորում իրականացնել:
Անդրադառնալով հակակարկտային կայանների բացակայության հարցին՝ վարչապետը նշել է, որ հակակարկտային պաշտպանության նոր համակարգ է ներդրվում, տեղադրվելու է 36 հրթիռային կայան, որոնք ծածկելու են ողջ գյուղատնտեսական դաշտը:
Մարզային, համայնքային և հանրապետական գույքի կառավարման հարցին՝ վարչապետը նշել է, որ արդյունավետ կառավարելու նպատակով պետք է ներգրավել մասնավոր կառավարիչներ, որոնք համապատասխան բիզնես ծրագրի իրականացմամբ և միաժամանակ պետական գույքի պայմանների պահպանմամբ կարող են արդյունավետ կառավարում իրականացնել:
«Եթե կա չօգտագործվող համայնքային, մարզային, հանրապետական նշանակության գույք, պետք չէ տարիներով սպասել, որպեսզի գան այդ գույքը գնեն: Պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը»:
Ներդրումային ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում իրականացվել է 34 մլրդ 645 մլն դրամին համարժեք ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ, հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում: 2018 թ. նախատեսվում է 22 մլրդ դրամի ներդրում միայն մասնավոր հատվածում, 1122 աշխատատեղ:
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ընթացքի մեջ է համայնքների անձնագրերի պատրաստման գործընթացը, որոնք կավարտվեն մինչև մարտի կեսեր: 2017 թ. մոտ 200000 զբոսաշրջիկ է է այցելել՝ 2016 թ. համեմատ կրկնակի աճ է արձանագրվել: Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկին Լոռու մարզ բերելու համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատել:
Ընդգծելով մարզում առկա տեսարժան վայրերի և հուշարձանների ճիշտ ներկայացման կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ակտիվ աշխատել զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:
Զեկուցվել է նաև, որ վճարովի ծառայությունների աճ է արձանագրվել առողջապահության ոլորտում, իսկ կրթության բնագավառում 10 համայնքում 17 մարզային ենթակայության դպրոցներում ստեղծվել են սմարթ դասասենյակներ, միջոցների ծավալը կազմել է 128.0 մլն դրամ:
Վարչապետը կարևորել է ֆիզկուլտուրայի և օտար լեզուների դասավանդումը հատկապես գյուղական համայնքների դպրոցներում՝ նշելով. «Ինչպիսին եմ պատկերացնում մեր վաղվա քաղաքացուն: Մեր երեխան անպայման պետք է առողջ լինի, դրա համար ֆիզկուլտուրան չափազանց կարևոր է: Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն երեք լեզու իմանա՝ ոչ թե որովհետև դա մոդայիկ է, այլ դա դառնալու է խիստ անհրաժեշտ: Մենք պետք է կարողանանք դպրոցում երեխաներին սովորեցնել բնական գիտություններ, լեզուներ, ֆիզկուլտուրա, ՏՏ, ռոբոտատեխնիկա, բիզնես և ֆինանսական մտածելակերպ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
27386 դիտում
22:45 08-07-2017
Մեր նպատակն է, որ ՀՀ քաղաքացին 3 լեզու իմանա. Կարեն Կարապետյան
3014 դիտում
21:25 07-02-2017
Կոռուպցիայի մասին խոսելը շատ մոդայիկ է, ես էլ չեմ ուզում հետ մնալ մոդայից. ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը