211652_close_icon
views-count8905 դիտում article-date 11:28 14-09-2015

Այս մասին գրում եմ, որովհետև կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել: Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս բավարարեն Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու և ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները: Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունը ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար: Բայց այս մասին գրում եմ, որովհետեւ կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ՝ այսպիսի տղաները բազմաթիվ են եւ հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը: Բարի ծառայություն ձեզ, տղաներ»:

Նմանատիպ նյութեր