Իսպանիայի ոստիկանությունը խուզարկել է Գվարդիոլայի մասնավոր ինքնաթիռը
Իսպանական ոստիկանությունը փնտրում է Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնին, որը երկրից փախել էր տարածաշրջանի անկախության մասին հայտարարելուց հետո:
Այսօր իրավապահները խուզարկել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ինքնաթիռը, որով նրա ընտանիքը ժամանել էր Բարսելոնա՝ հանգստանալու:
Ոստիկանները ներխուժել են ինքնաթիռ, երբ նա վայրէջք է կատարել և խուզարկել այն, քանի որ կասկածներ են ունեցել, որ այնտեղ կարող էր գտնվել փախուստի մեջ գտնվող Պուչդեմոնը:
Բարսելոնա ժամանող մասնավոր ինքնաթիռները խուզարկվում են պարբերաբար: Կատալոնիայի քաղաքացի հանդիսացող Գվարդիոլան աջակցել էր Պուչդեմոնին և հանդես եկել Իսպանիայից անկախանալու օգտին:


