Շվեյցարական ոստիկանությունը խուզարկել է HSBC բանկի գրասենյակները
Շվեյցարարական ոստիկանությունը խուզարկել է իր մեծությամբ 2-րդն աշխարհում HSBC բանկի Ժնևում գտնվող մասնաճյուղերը՝ փողերի լվացման գործով հետաքննության շրջանակներում:
Խուզարկությունն իրականացվել է HSBC Private Bank-ի և մի քանի անձանց նկատմամբ:
Հիշեցնենք, որ փետրվար ամսին եվրոպական լրատավամիջոցները մի հետաքննություն էին հրապարակել, ըստ որի HSBC բանկն օգնել է հարուստ հաճախորդներին խուսափել հարկերից: