Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ
Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով` «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի նախատեսվածից շուտ է սկսել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքները:
Մինչ գարնանային անձրևները հեղեղատարների լիարժեք թողունակությունը ապահովելու համար դիտահորերից դուրս են բերվում տեղումների հետևանքով գոյացած հողի զանգվածն ու տերևները: Անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքների գարնանային փուլը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 1-ը:
Հաջորդ անգամ գործընթացը կկազմակերպվի աշնանը, ինպես նաև՝ ըստ անհրաժեշտության:
Ամեն օր դիտահորերից հանված թափոնները աղբավայր են տեղափոխվում «Սանիթեք» ընկերության հատուկ տեխնիկայով: