211652_close_icon

Մայրաքաղաքում սկսվել են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները

views-count1179 դիտում article-date 17:17 24-02-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունն այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Դա պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետևանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը անձրևների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Սրանք այս ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներ են, քանի որ որոշ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ: Մինչ այդ, գործընթացի ներկա փուլին աջակցում են նաև վարչական շրջանների սանիտարական մաքրման ձեռնարկությունները, որոնց մարդկային և տեխնիկական ռեսուրսներով էլ համապատասխան վայրեր են տեղափոխում դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները: Հիշեցնենք նաև, որ 2014 թվականին մայրաքաղաքում ըստ առաջնահերթության կընթանան ջրահեռացման համակարգերի նորոգման ու ընդլայնման՝ նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր