1975 դիտում
11:44 23-02-2018
«ԵԼՔ»-ի հայտարարությունը՝ քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «ԵԼՔ» խմբակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ:
լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված, 4-րդ կետ),
նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 3-րդ կետի 3-րդ մաս),
Երևանի ավագանու նիստերի հեռարձակում ուղիղ եթերով՝ ապահովելով դրա անխափանությունը (Երևանի ավագանու կանոնակարգի 108-րդ կետ),
ավագանու անդամի հրավերով քաղաքապետարանի վարչական շենք լրագրողի երաշխավորված մուտքի իրավունք:
Վերոգրյալ սկզբունքները բխում են ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից:
Սույն սկզբունքներին հակասող որևէ որոշման կամ գործողության դեպքում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը կգործի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համապատասխան (Ավագանու անդամն իրավունք ունի ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
706 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
688 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան