211652_close_icon
views-count5627 դիտում article-date 20:47 21-02-2018

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը: Վարչության նորանշանակ պետին այսօր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է կոլեգիայի անդամներին, քրեական գործերի քննության աջակցության վարչությանը և հույս հայտնել, որ նա, ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն, կանի առավելագույնը՝ վարչության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: «Վարչության առաջնահերթ խնդիրն է աջակցել քննիչներին՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու և քննություն իրականացնելու համար, այն է՝ հանցագործությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ ճիշտ պլանավորել քննությունը, տակտիկան, օգտագործել քրեագիտական տեխնիկան և ժամանակակից գիտատեխնիկական միջոցները, տեղեկատվական հնարավորությունները։ Վարչությունը պետք է դառնա քննիչների աշխատանքի հենասյուներից մեկը»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր