211652_close_icon
views-count5851 դիտում article-date 18:22 21-02-2018

Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ոստիկանության կրթահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 20-ին Երևանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները ոստիկանության կրթահամալիրում էին։ Աշակերտների այցը համատեղ կազմակերպել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողներն ու Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը։ Դպրոցականները հարգանքի տուրք մատուցեցին կյանքը հայրենիքին նվիրաբերած և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների հուշակոթողին, այցելեցին ոստիկանության պատմության թանգարան։ Ոստիկանության պատմությամբ հետաքրքրված այս աշակերտները վաղվա իրավապահներից են։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհրդի համագործակցությունը շարունակական է, նպատակը՝ իրավագիտակից սերունդ կրթելը։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր