ԱԻՆ-ը ահազանգեր է ստացել Երևանում ու Եղեգնաձորում փակ դռների վերաբերյալ
Փետրվարի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: