Ավիաընկերությունը հայտնել է Իրանում ուղևորատար օդանավի կործանման նախնական պատճառը
Իրանական Aseman Airlines ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է այսօր Իրանի տարածքում ATR 72-500 ուղևորատար ինքնաթիռի կործանման նախնական պատճառը։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, օդանավն ամենայն հավանականությամբ վթարվել է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։
Հիշեցնենք, որ օդանավում եղել է 66 ուղևոր։ Այն վայր է ընկել Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց 50 որպե անց, Յասուջ քաղաքից 22 կմ հեռավորության վրա, որտեղ էլ պետք է վայրէջք կատարեր։
Օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։