Ունաի Էմերի. Ինձ անհանգստացնում է Նեյմարի դեմ արշավանքը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի խաղին:
«Նա Չեմպիոնների լիգայում հիանալի խաղաց «Ռեալի» դեմ, իմ կարծիքով: Նա բազմաթիվ հրաշալի բաներ արեց, որպեսզի փոխի խաղի դինամիկան:
Եթե նա պատասխան խաղում կարողանա բարելավել իր խաղի որոշ մանրուքներ, ապա ցույց կտա, թե որքան ուժեղ ֆուտբոլիստ է:
Ինձ անհանգստացնում է, որ լրատվամիջոցներն ու երկրպագուների մեծ մասը նախկինի պես քննադատում են Նեյմարին», ասել է Էմերին: