Լենինգրադի շրջանում ավտոբուսը բախվել է Մոսկվա մեկնող գնացքին. կա 1 վիրավոր
                        ՌԴ Լենինգրադի շրջանում մասնավոր ավտոբուսը բախվել է Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա գնացքին: Այս մասին հայտնում է  РИА «Новости»-ն:
Աղբյուրը նշում է, որ ավտոբուսում 15 ուղևոր  է եղել, ընդ որում՝ 3 անչափահաս երեխա:
Բախման հետևանքով տուժել է միայն ավտոբուսի վարորդը, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:
Նշվում  է նաև, որ տվյալ հատվածում երկաթգիծը կաթվածահար  է եղել ավելի քան  50 րոպե:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

