Մեքսիկայում ավտոբուսը բախվել է գնացքին
                        Մեքսիկայի Նուեվո-Լեոն նահանգում մարդատար ավտոբուսը բախվել է գնացքին, ինչի հետեւանքով 15 մարդ է մահացել, եւս 30-ը վնասվածքներ են ստացել: 
Մահացածների թվում են  9 կին, 5 տղամարդ եւ 2 երեխա: Տեղի իշխանությունների տվյալներով` վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը ճանապարհը հատել է երկաթգծի վրայով: Վարորդը հաշվի չի առել կարմիր լույսի առկայությունը եւ հատել է ճանապարհը: 
Դեպքի հանգամանքները ճշտվում են: Զոհերի թիվը հնարավոր է` ավելանա, քանի որ 40 հոգանոց ավտոբուսը գերբեռնված է  եղել: Այն տեղափոխել է 60 ուղեւոր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

