29146 դիտում
20:09 16-02-2018
Հայ լեռնադահուկորդի արկածները Օլիմպիական խաղերում. Jam-news.net
Կորեական Փհենչհան քաղաքում մեկնարկած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից մեկի՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի ելույթը, հարցականի տակ էր: Պատճառն այն էր, որ 18-ամյա երիտասարդի դահուկները կոտրվել էին մարզման հենց առաջին օրը և Կարապետյանը չուներ երկրորդը զույգը, որ կարողանար շարունակել մարզումները և մասնակցեր մրցումներին:
Աշոտ Կարապետյանի առաջին ելույթը նախատեսված է փետրվարի 18-ին, բայց գույքի բացակայության պատճառով նա չէր կարողանում մարզվել: Մարզիկն անհագստանում էր, որ ծանոթ չէ տեղանքին ու ժամանակ է հարկավոր սարերին ծանոթանալու ու նոր դահուկներին հարմարվելու, լավ ելույթ ունենալու համար:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ստեղծված իրավիճակը պարզաբանել է հետևյալ կերպ՝ դահուկները պատվիրված են եղել, բայց ավստրիական ընկերությունը վերջին պահին հրաժարվել է դրանք առաքել Հարավային Կորեա, դրա համար մարզիկի համար դահուկներ են գտել և ևս մեկ անգամ պատվիրել Ռուսաստանից:
Այժմմարզագույքի խնդիրը, վերջապես, լուծվել է՝ դահուկները հասել են Փհենչհան:
Հայաստանյան լրատվամիջոցները հայտնել էին նաև, որ Աշոտ Կարապետյանի հիմնական մրցակիցը Հայաստանում Հարություն Հարությունյանն է, ով հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանի որդին և ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբորորդին է: Օլիմպիական խաղեր մեկնելու համար մրցակցություն է ընթացել այս երկու մարզիկների միջև:
Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանն ասել է, որ իր եղբոր որդին ավելի լավ միավորներ ուներ, քան Աշոտ Կարապետյանը, այսպիսով ակնարկել է, որ օլիմպիական խաղերին պետք է մեկներ իր բարեկամը, հայտնում է [url=https://jam-news.net/?p=86504&lang=hy]Jam-news.net[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
6424 դիտում
17:59 14-02-2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը` հայ լեռնադահուկորդի պատմության առիթով
1987 դիտում
23:18 20-12-2023
Արթուր Դավթյան․ Օլիմպիական խաղերում նշաձողս ոսկե մեդալն է․ sport.news.am
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ