Եվրոպայի լիգա. «Արսենալը» խնդիրներ չունեցավ Շվեդիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում շվեդական «Էսթերսունդը» սեփական հարկի 0:3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»:
Արսեն Վենգերը որոշեց ռիսկի չդիմել և գործանակում ուժեղագույն կազմն էր մտցրել խաղադաշտ:
Լոնդոնցիները ցույց տվեցին թիմերի խաղամակարդակների տարբերությունը: Նախ՝ Նաչոն 13-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: 24-րդ րոպեին Մխիթարյանի եզրային փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Պապայանոպուլոսը: Կարելի է ասել, Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց:
Իսկ հանդիպման վերջակետը 58-րդ րոպեին դրեց Մեսութ Օզիլը՝ Մխիթարյանի փոխանցումից հետո: «Արսենալը» գործնականում ապահովեց իր տեղը 1/8 եզրափակիչում:
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Էսթերսունդ»-«Արսենալ»՝ 0:3
Նաչո, 14, Պապայանոպուլոս, 24 (ինքնագոլ), Օզիլ, 58