Կոնֆերենցիաների լիգա․ «Ռոման» խնդիրներ չունեցավ թուրքական «Տրաբզոնսփորի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հաղթեց թուրքական «Տրաբզոնսփորին»:
Հաշիվը բացեց Կրիստանտեն 20-րդ րոպեին։ 65-րդ րոպեին Ձանյոլոն խփեց երկրորդ գոլը, իսկ 84-րդ րոպեին Էլ Շարավին հաշիվը դարձրեց 3:0: Այսպիսով, Ռոման դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ։ Առաջին խաղում «Ռոման» նույնպես հաղթել էր՝ 3:1:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 73-րդ րոպեին։