Նեյմարը 2019-ին կտեղափոխվի «Ռեալ»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կվերադառնա Իսպանիա, հայտնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական պարբերականի տեղեկություններով, 2019 թվականի ամռանը բրազիլացին կտեղափոխվի «Ռեալ»: Նեյմարին դուր է գալիս Մադրիդը, իսկ իսպանական լիգան զգալիորեն ավելի հետաքրքիր է նրա համար, քան՝ ֆրանսիականը:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղուց է ցանկանում ձեռք բերել Նեյմարին և դա փորձել է անել, երբ բրազիլացին դեռ չէր տեղափոխվել «Բարսելոնա»:
Սակայն կողմերը ցանկանում են մեկ տարով դադար վերցնել: Այդ ժամանակ «Ռեալին» հեշտ կլինի Նեյմարին բերել Ռոնալդուի փոխարեն, որը կդառնա 35 տարեկան:


