Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ մադրիդյան թիմում կցանկանար տեսնել նաև «Մոնակո»-ի իր նախկին խաղընկեր և հայրենակից Ռադամել Ֆալկաոյին:
«Համոզված եմ, որ Ֆալկաոն ունակ է հանդես գալ «Ռեալ»-ում: Սակայն նրա տեղափոխության որոշումը ես չեմ կայացնում: Դա պետք է անի ակումբի նախագահը: Բայց նա կարող է այստեղ հանդես գալ, քանի որ Ֆալկաոն բարձրակարգ խաղացող է, ով օժտված է հաղթողի հոգեբանությամբ: Հուսով եմ Ֆալկաոն նույնպես կտեղափոխվի «Ռեալ»»,- Խամեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: