211652_close_icon
views-count2511 դիտում article-date 17:15 14-02-2018

Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [b]Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր