5613 դիտում
14:51 14-02-2018
Ցանկացած բռնություն ընդունելի չէ. Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Երևանի ավագանու նիստում երեկ՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցած ծեծկռտուքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Սարգսյանը:
«Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում։ Ամբողջությամբ ներգրավվել է էի այդ քաղաքի խնդիրների, դժվարությունների մեջ»,-ասել է նա:
Նա հավելել է, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է. «Ես իմ էությամբ մեկն եմ, ով միշտ ուզում է գնալ երկխոսության, քննարկման, տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ»:
Նմանատիպ նյութեր
2597 դիտում
18:36 27-01-2020
Ամենակարևորն անարյուն հանգուցալուծումն էր. Արման Սարգսյանը՝ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին
Այս բաժնից
730 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
631 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
538 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին