Հայաստանի զարգացման հիմնադրամը բյուջեի միջոցներով գնում է սիգարետներ՝ 1500 դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում և ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ևս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաև՝ լուծվող սուրճերի այլ տեսականի: Միայն թե ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]