4090 դիտում
18:10 17-06-2020
5 մլրդ. 840 մլն. դրամի ներդրում՝ 35 խոշորացված համայնքներում. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի երկրորդ բաղադրիչով 35 խոշորացված համայնքներում իրականացվում են աշխատանքներ՝ 5.840.414.043 ՀՀ դրամ նախնական արժեքով:
Այս ծրագրի շրջանակում հավաքագրվել է 35 հայտ` Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից:
Մինչ օրս 15 համայնքների տրամադրվել է կոմունալ ծառայություններում կիրառվող 64 միավոր տեխնիկա, 2 համայնքների՝ 2 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 4 միավոր գյուղատնտեսական սարքավորումներ, 4 համայնքների՝ տրանսպորտային համակարգում օգտագործվող 10 միավոր մեքենա, 3 համայնքների՝ 240 հատ աղբաման:
Մատակարարման տարբեր փուլերում են գտնվում կոմունալ ծառայություններում և գյուղատնտեսության աշխատանքներում գործարկման ենթակա տեխնիկա և սարքավորումներ՝ շուրջ 2.507.972.700 ՀՀ դրամ արժողությամբ:
Չարենցավան, Մեղրաձոր և Ջրվեժ համայնքներում իրականացվելու են արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրեր՝ շուրջ 508.000.000 ՀՀ դրամ արժողությամբ: Սարապատ, Բյուրեղավան և Ամասիա համայնքներում նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգերի կառուցման և վերանորոգման ծրագրեր:
Օրերս անդրադարձել էինք նույն ծրագրի առաջին բաղադրիչին, որի շրջանակում ներդումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամ: ՍՆՏԶ ծրագրի շահառուները միավորված համայնքներն են, որոնցում արվող ներդրումների նպատակը համայնքների համալիր սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ սեփական կարողությունների ձևավորման նախադրյալների ստեղծումն է: Երկու բաղադրիչներով այս ծրագրի հիմնական առավելությունն այն է, որ հաշվի են առնվում համայնքների
կարիքները, և ներդրումներն արվում են ըստ համայնքների ներկայացրած հայտերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
15:54 10-09-2020
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում 181,7 մլն դրամի ներդրում է կատարվել․ ՀՏԶՀ
Այս բաժնից
640 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
577 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ