211652_close_icon
views-count37886 դիտում article-date 23:59 13-02-2018

Իմ քայլերը բխել են բոլորի անվտանգությունից, այդ թվում՝ Երկիր Ծիրանի խմբակցության անդամների. Գոռ Վարդանյանի հարցազրույցը. Analitik.am

Ես, որպես ժամանակին անվտանգության աշխատող՝ հակահաբեկչական, ավելի շատ հակված էի մտածել, որ դա ինչ-որ թունավոր նյութ է: Այդ պահին ես հասկացա, որ նրանց պետք է առանձնացնել բոլորից և նրանցից մեկին ուղղակի հանեցի դուրս: Այս մասին Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Գոռ Վարդանյանը: Ստորև ներկայացնում ենք այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Գոռ Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ: [b]Պարոն Վարդանյան, ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ, ինչի՞ց ամեն ինչ սկսվեց:[/b] Ես կարող եմ ասել այն, ինչ ես եմ տեսել, որից հետո միջամտել եմ: Այդ պահին ես ինչ-որ բան էի կարդում, երբ տեսա, թե ինչպես իմ դիմացով անցավ ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամներից մեկը: Ինձ մի պահ թվաց, որ նա ելույթի ցուցակն է տանում: Սակայն հետո սուր հոտ զգացի, ինչից հետո պտտվեցի դեպի իրենց կողմը և տեսա, որ նրանք դիմակներ են կրում և ձեռնոցներ: Հետո նկատեցի, որ նրանց դիմաց նստած ԵԼՔ խմբակցության անդամները սկսեցին վատանալ, ապա ես նկատեցի, որ ԵԾ-ի երկրորդ ներկայացուցիչն արդեն հասնում է քաղաքապետին: Նա դիմակ ու ձեռնոցներ էր կրում, իսկ ձեռքին սև հեղուկով երկու բանկա կար: Հոտն արդեն ավագանու նիստերի դահլիճում տարածվել էր: [b]Իսկ ի՞նչ հեղուկ էր բանկարների մեջ, տեղյա՞կ եք:[/b] Այս պահին դեռ չեմ կարող ասել: Դա կպարզվի փորձաքննությունից հետո: Բայց թունավոր նյութի հոտ կար, ինչով պայմանավորված ես այդ պահին վատը մտածեցի: Նա ուզում էր այդ հեղուկը լցնել քաղաքապետի վրա: Ես գոռացի, տղաները միանգամից դուրս եկան, փակեցին նրա ճանապարհը, և հեղուկը թափվեց գետնին: Մյուս կնոջ ձեռքն էլ բանկա կար, դա էլ վերցրեցինք ձեռքից, ինչից հետո քաշքշոց սկսվեց: Դա նրանց որդեգրած քաղաքականությունն է: Ամեն րոպե փորձում են լրատվամիջոցների ուշադրությունը շեղել դեպի իրենց: [b]Իսկ ինչի՞ց սկսվեց կոնկրետ ծեծկռտուքը:[/b] Ես տեսա, թե ինչպես ԵԾ անդամ կանանցից մեկն ապտակեց ավագանու անդամներից մեկին, ինչը երևում է նաև տեսագրության մեջ: Խառնաշփոթ էր, և դահլիճում կային մարդիկ, ոքվեր վատանում էին: Ես, որպես ժամանակին անվտանգության աշխատող՝ հակաաբեկչական, ավելի շատ հակված էի մտածել, որ դա ինչ-որ թունավոր նյութ է: Մինչև այս պահն էլ այդպես եմ մտածում, որովհետև բոլորի մոտ գլխապտույտ կար և արցունքներ աչքերին: Այդ պահին ես հասկացա, որ նրանց պետք է առանձնացնել բոլորից և նրանցից մեկին ուղակի հանեցի դուրս: Դա արեցի, որովհետև նա կարող էր օգտագործել սեղանի մոտ դրված մյուս լուծույթները: Մանրամասներն՝ [url=http://analitik.am/news/view/387290]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր