Mercedes-Benz-ը ներկայացրել է մոտ 600 ձիաուժ հզորությամբ նոր G63 մոդելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի G-Class ամենագնացի լիցքավորված տարբերակը՝ G 63 մոդիֆիկացիան:
Մեքենան համալրվել է նոր ուժային համակարգով, ինչի շնորհիվ 0-100կմ/ժ արագության հասնում է ընդամենը 4.5 վայրկյանում:
Շարժիչն ունի 585 ձիաուժ հզորություն, իսկ առավելագույն արագությունը 220 կմ/ժ է կազմում:
Նշվում է, որ 100 կմ անցնելու համար մեքենան ծախսում է 13.2 լ վառելիք:
Mercedes-AMG G 63-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնևի միջազգային ավտոսրահում: