Brabus-ը ներկայացրել է 2019 մոդելային տարվա 700 ձիաուժ հզորությամբ բացառիկ Mercedes-AMG G63-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Մի քանի օրից Մոնակոյում  տեղի կունենա զբոսանավերի  Monaco Yacht Show 2018 շոուն, որն համարվում է տարվա  բացառիկ միջոցառումներից մեկը: Միջոցառմանը ներկա կլինեն աշխարհի մեծահարուստ ու հեղինակավոր մարդիկ:
Brabus թյունինգային ընկերությունը որոշել է  բաց չթողնել այդ առիթը և ներկայացնել շոուին  նոր՝  2019 մոդելային տարվա Mercedes-AMG G 63 մոդելը, որը կրում  է  Brabus 700 Widestar անվանումը:
Նոր մոդելի մասին հայտնի է, որ  4.0 լ աշխատանքային ծավալով շարժիչը  հզորացվել է  մինչև 700 ձիաուժ, 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է  ընդամենը  4,3 վայրկյանում, իսկ  առավելագույն արագությունը կազմում է  240 կմ/ժ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

