211652_close_icon

Երևանի ավագանին կողմ քվեարկեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը

views-count2697 դիտում article-date 17:58 13-02-2018
Երևանի ավագանին այսօր 43 կողմ ձայնով ընդունել է պետական ու քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը: Ավագանու «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Երկիր Ծիրանին» չի մասնակցել քվեարկությանը: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ սոցցանցերում տարածվել էր Արամ Մանուկյանի արձանի էսքիզը, որի վերաբերյալ հասարակական քննարկումներ էին ծավալվել: Արամ Մանուկյանի արձանը նախատեսվում է տեղադրել Արամի և Նալբանդյան փողոցների հատման վայրում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ:

Նմանատիպ նյութեր