1676 դիտում
10:16 07-06-2014
Կոմունիստները կողմ են Միկոյանի արձանի տեղադրմանը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը միասնական ճակատով պայքարելու են հանուն սոցիալիստական գաղափարների հաղթանակի. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ հասարակության մեջ արմատավորելու են սոցիալական արդարության ու սոցիալական պաշտպանվածության համամարդկային նորմերը։ Խոսելով իրենց գործունեության մասին, բանախոսներն անդրադարձան նաև այսօր հասարակությանը հուզող մի քանի հարցերի։
Երկու կուսակցությունների նախագահներն էլ կարևորում են ՄՄ-ին Հայաստանի օր առաջ միանալը։ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու է քննարկման առարկա դարձել հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը։ Վերջինս ոչ մի բացասական գնահատական չի կարող տալ Միկոյանի վերաբերյալ: «Անաստաս Միկոյանն անփոխարինելի դիվանագետ էր, որը կարողացավ կանխել անգամ երրորդ համաշխարհային պատերազմը։ Պետք է դադարեցնել Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած իրարանցումը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2622 դիտում
17:58 13-02-2018
Երևանի ավագանին կողմ քվեարկեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը
6340 դիտում
21:57 25-05-2016
Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ. Arevelk.am
1632 դիտում
08:52 20-05-2014
Ո՞վ է շահագրգռված Միկոյանի արձանի տեղադրմամբ․ ՉԻ
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ