4656 դիտում
09:59 03-02-2018
Զոռով բերեցին 2-րդ փուլ. Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովում կրքեր են բորբոքվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ հայտարարեցին, որ արձանը, մեղծ ասած, խայտառակություն է:
Արձանի համար ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել և հարյուրավոր այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչն անհասկանալի և անընդունելի է:
Արվեստաբանը կարծում է, որ հաղթանակի արժանի էր քանդակագործ Սամվել Ղազարյանի ներկայացրած տարբերակը: Իսկ հայտնի ընտրությունը և հանձնաժողովի մեծամասնության դրական քվեն նրա տպավորությամբ, ճնշումների ու թելադրանքի արդյունք էր: «Դա կարծես թելադրանք լիներ, զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին, չնայած չէին կարողանում առարկել, երբ ասում էինք, որ սա անմասշտաբ է, որ կոնստրուկտիվ տեսակետից սխալ է, որ դիմաքանդակ չկա, որ վատ է կատարված»,- իր տեսակետը հայտնեց հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ խոսքը հանձնաժողովի որոշ անդամների մասին է, որոնք փոքրամասնություն լինելով կարողացան ապահովել մեծամասնության քվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
15:02 08-12-2017
Կրքեր են բորբոքվում Մերձավոր Արևելքում Թրամփի հայտարարությունից հետո
2625 դիտում
17:58 13-02-2018
Երևանի ավագանին կողմ քվեարկեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը
8214 դիտում
20:28 17-07-2018
Արամ Մանուկյանի արձանի բացմանը ներկա են գտնվել նախագահը, վարչապետը, ԱԺ, կառավարության անդամներ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»