Գողության համար հետախուզվողը ներկայացել է Ոստիկանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Մամիկոն Կ.-ն, որը հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]