211652_close_icon
views-count4244 դիտում article-date 16:59 13-02-2018

«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնակցությամբ Բուլղարիայում գործարար համաժողով կկազմակերպվի»

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում հիմադրամի և Բուլղարիայից ժամանած՝ ՓՄՁ աջակցության կառույցների ներկայացուցիչների միջև: Բուլղարիայի պատվիրակության կազմում էին ՓՄՁ զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարիետա Զահարևան, նույն գործակալության բաժնի պետ Բորիանա Մինչևան, Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական և ներդրումային հարցերով քարտուղար Յուլյանա Դիմիտրովան, Բուլղարիայի արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Իվայլո Դերմենջևը: Բուլղարիայի պատվիրակությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ էր այցելել այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, աջակցության ուղղությունները և տրամադրվող աջակցության տեսակները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը միջազգային համագործակցության ծրագրերից բացի ներկայացրեց նաև բուլղարական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը։ Կ. Գևորգյանը պատմեց նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի և Սևծովյան ծրագրերի շրջանակում արդեն առկա համագործակցության արդյունքների մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնավոր հատվածի զարգացման և առևտրի ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը ներկայացրեց ԵՄ COSME և Horizon 2020 ծրագրերի հնարավորությունները համատեղ հայ-բուլղարական գործակցության համար։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության հնարավորությունների ընդլայնումը և գործարար կապերի ամրապնդումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2018 թ. հուլիսին կազմակերպել համատեղ գործարար համաժողով Բուրգասում։ Որպես համագործակցության թիրախային ոլորտներ նախանշվեցին տուրիզմը, վերականգնվող էներգետիկան, դեղագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և սննդի վերամշակումը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովի կազմակերպմանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ այցից առաջ պատվիրակությունը հանդիպել էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։ ### «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

Նմանատիպ նյութեր