211652_close_icon
views-count69724 դիտում article-date 11:08 13-02-2018

Արտակարգ դեպք Գավառում. բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի

[color=#CC0000]SHAMSNYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին, Գավառի բժշկական կենտրոնից ստացված հաղորդման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։00-ին նշված կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի, Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր