Առեղծվածային դեպք Գավառում, 34-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբրի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ իրեց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արա Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 34-ամյա Պապին Դաբաղյանն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում և որտեղ է Պ. Դաբաղյանը հրազենային վնասվածքը ստացել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: