Մալիի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին
Փետրվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալիի նորանշանակ դեսպան Տիեֆինգ Կոնատեին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Կոնատեին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալիի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Մալիի դեսպանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խթանման համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման շուրջ։