Բենիտեսը 6-րդ անգամ հաղթեց Մոուրինյոյին՝ զիջելով միայն Գվարդիոլային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար 6-րդն էր Ռաֆայել Բենիտեսից, որը ներկայումս գլխավորում է «Նյուքասլը»:
Մարզիչների թվում Բենիտեսից առավել հաճախ՝ 9 անգամ, Մոուրինյոյին հաղթել է միայն Խոսեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 56 միավորով մնաց երկրորդ տեղում՝ 16 միավորով ետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: Մոուրինյոյի թիմին ընդհուպ մոտեցավ «Լիվերպուլը», որը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթելով «Սաութհեմփթոնին», վաստակել է 54 միավոր: «Տոտենհեմը» 3-րդն է՝ 52 միավոր:
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0
Մեթ Ռիտչի, 65



