211652_close_icon
views-count1956 դիտում article-date 22:23 02-02-2016

Մայքլ Օուեն. Գվարդիոլային միայն երկու հոգի կարող են դիմագրավել. Գիգզն ու Մոուրինյոն

Հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդին» տհաճություններ են սպասվում, երբ «Մանչեսթեր Սիթին» գլխավորի Խոսեպ Գվարդիոլան: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ «քաղաքաբնակների» թիմը կգլխավորի մրցաշրջանի ավարտից հետո: «Նախօերին տխուր օր էր Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ես նկատի ունեմ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ նշանակելու փաստը: Միայն երկու հոգի կարող են նրան դիմագրավել «Մանչեսթեր Յունայթեդում». Գիգզն ու Մոուրինյոն», իր թվիթերում գրել է Օոուենը:

Նմանատիպ նյութեր