211652_close_icon

Երևանում բախվել են 24-ամյա վարորդի Opel-ը և 63-ամյա վարորդի Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count45737 դիտում article-date 14:31 11-02-2018
Երեկ՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու և Դավիթ Բեկ փողոցի խաչմերուկում բախվել են 24-ամյա Լյուդվիգ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 MF 064 համարանիշի և 63-ամյա Սարգիս Բեաչիյանի վարած Nissan մակնիշի 2138 HE տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Սամվել Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի վայրում Nissan-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը, որ ինքն է վթարի պատճառը հանդիսացել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր