Դուբայում տեղի կունենա աշխարհի ամենաբարձր հյուրանոցի բացումը
Դուբայում պատրաստվում են կառուցել հյուրանոցային համալիր, որն իր բարձրությամբ կգերազանցի աշխարհում ամենաբարձրը համարվող հյուրանոցին։ Այդ մասին հայտնում է Khaleej Times թերթը։
Մինչ այս, ռեկորդը պատկանում էր Դուբայում կառուցված JW Marriott Marquis հյուրանոցային համալիրին։ 72 հարկից բաղկացած յուրաքանչյուր շինության բարձրությունը կազմում է 355 մետր։
Նոր ռեկորդակիրը՝ Gevora հյուրանոցային համալիրը, կառուցվելու է Դուբայի Sheikh Zayed Road կենտրոնական մասում։ Նրա բարձրությունը կազմելու է 356 մետր, բաղկացած կլինի 75 հարկից։