Դուբայում հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձր երկնաքերներից մեկում. տեսանյութ
                        Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր երկնաքերներից մեկում՝ The Torch-ում, որն ունի 79 հարկ, հաղորդում է BBC-ն:
Նախ կրակը երևացել է շենքի 50-րդ հարկում, այնուհետ քամին այն  սկսել է տարածել: 
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Հայտնի է միայն, որ շենքից տարհանվել են հազարավոր բնակիչներ: Ականատեսները տեղի ունեցածն անվանում էին «խորտակվող Տիտանիկ»:
Երկնաքերը կառուցվել է 2011 վականին: Նրա բարձրությունը կազմում է 336,1 մետր:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


