211652_close_icon
views-count27207 դիտում article-date 09:21 27-07-2024

Արտառոց դեպք՝ Երևանում. «Բալի» հյուրանոցի սեփականատերը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 քաղաքացի իր և Դուբայում բնակվող ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել են կյանքին և առաղջությանն ուղղված սպառնալիքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Հայկանուշ Ս․-ն  և հայտնել, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում հեռախոսային խոսակցության ժամանակ Երևանի բնակիչ 48-ամյա Մհեր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Բ․-ն և ոմն Արմանը իր և Դուբայում բնակվող իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել են կյանքին և առաղջությանն ուղղված սպառնալիքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Ս․-ն ոստիկաներին ասել է, որ ինքը «Բալի» հյուրանոցի սեփականատերն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր