Արսեն Վենգեր. Մենք Սանչեսից պետք է ավելի շուտ ազատվեինք
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ակումբը պետք է չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին դեռ նախորդ ամռանը վաճառեր:
«Բացի պաշտպանությունից, մեր համար ևս մեկ պրոբլեմ էր Սանչեսի ու Օզիլի շուրջ անորոշությունը:
Հնարավոր է, որ Մենք Սանչեսից պետք է ավելի շուտ բաժանվեինք, նույնիսկ առանց պատրաստի խաղացողի հետ փոխանակման, ինչպես դա եղավ հունվարին:
Հենց Սանչեսը միջակ խաղ էր ցուցադրում, լրագրողները պնդում էին, որ նա գործին հավատարիմ չէ, թեպետ իրականության մեջ դա այդպես չէ: Ես երբեք նրա պրոֆեսիոնալիզմի մեջ չեմ կասկածել», ասել է Վենգերը:


